Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մանվել Գրիգորյանի կինը գնացել է ԵԿՄ և հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը

Մանվել Գրիգորյանի կինը գնացել է ԵԿՄ և հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը
19.06.2018 | 18:59

Երեկ ԵԿՄ է գնացել գեներալի կինը՝ Նազիկ Գրիգորյանը և հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել:
Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ է գրել աշխատանքից ազատվելու: ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես: ԵԿՄ- ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն:

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ